Search
Close this search box.

Դաժան ու ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխшների՝ այրվшծքներով ու ծխшհшրվшծ մшրմինները

Այսօր՝ մայիսի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությաւն 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի տներից մեկում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 48, թիվ 48/1 և թիվ 53 հրշեջ փրկարարական ջոկատներից՝ 1-կան մարտական հաշվարկ։Հրշեջ փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարում են Շիրակի մարզային փրկարարական  վարչության պետ Ափոյանը, տեղակալն ու թիվ 48 ՀՓՋ-ի հրամանատարը։Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են նշված փողոցի թիվ 18 տանը առաջացած կրակը։

Պարզվել է, որ այրվել է տան տանիքն ամբողջությամբ և 2 սենյակները։

Կրակը մարելուց հետո հրշեջներն ու ոստիկանները նշված տանը, ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան աղջիկների դիեր՝ այրվածքներով և ծխահարված վիճակում։Դեպքի մասին ոստիկանության Կումայրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վրչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ։Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածների ինքնությունը։

Please enter a valid URL