Search
Close this search box.

«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետությունը հետզհետե վերածվում է ոստիկանապետության, որտեղ ՆԳ նախարարն ավելի մեծ կշիռ է ձեռք բերում, քան արտաքին գործերի կամ պաշտպանության նախարարները։ Եվ երկրի բյուջեից ահռելի միջոցներ են տրամադրվում ՆԳՆ-ին եւ մասնավորապես ոստիկանությանը, որտեղ ամենաբարձր աշխատավարձերն են ստանում, ամենալավ մեքենաներով են երթեւեկում, ամենաթանկ հանդերձանքն են կրում, քանի որ այս կառույցը դարձել է իր հեղինակությունը կորցնող իշխանությունների գրեթե միակ հենարանը եւ նրա քաղաքականության գրեթե միակ աջակիցը։

Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի համար նոր սեւ համազգեստ գնելու նպատակին 43 մլն դրամ է ուղղվել։ Սեւ համազգեստ կրում են ոստիկանության դիմակավորված ծառայողները, որոնք հատուկ գործողություններ են իրականացնում։ Նոր համազգեստի հետ նաեւ նոր ճտքակոշիկներ ու կոշիկներ են գնել, հավաքածուի մեկ միավորն արժե 29 հազար դրամ։ ՆԳՆ-ն եւս 30 մլն դրամ հատկացրել է 4 հազար 500 հատ նոր սեւ տաբատ գնելու համար։ Այս տաբատներն էլ, հավանաբար, պարեկների համար են»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL