Search
Close this search box.

Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը

Հնդկաստանից վերջերս ձեռք բերված «ATAGS» հրետանային համակարգն արդիականացվել է։ Այս մասին հայտնել է «Bharat Forge» ընկերությունը:

«Indian Defense Research Wing»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում տեղակայված «ATAGS» համակարգերը հագեցած են հայերեն ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներով։ Այս կարգավորումը հեշտացնում է հայկական հրետանային անձնակազմի աշխատանքը՝ նվազեցնելով ուսուցման ժամանակահատվածն ու սխալների հավանականությունը:

Բալիստիկ համակարգիչները նաև հեշտորեն համակցվել են հայաստանյան ցամաքային տեղորոշման համակարգի հետ․ դա թույլ է տալիս ավելի ճշգրիտ թիրախավորել՝ մարտի դաշտում բարձրացնելով «ATAGS»-ի արդյունավետությունը:

Հրետանային համակարգը կարող է հարմարեցվել հայկական արբանյակային համակարգի հետ կապ ապահովելու համար, ինչը թիրախավորման առավել առաջադեմ հնարավորություններ կընձեռի: Հարմարեցվելով հայաստանյան պայմաններին՝ Հնդկաստանը ցույց է տալիս գործընկեր երկրներին հարմարավետ ռազմական լուծումներ առաջարկելու հանձնառությունը։

Please enter a valid URL