Search
Close this search box.

Ուժ ենք մաղթում ՌԴ պառլամենտականների նամակին պատասխանելու հարցում․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին

Ես չգիտեմ, թե ինչ ուժերի մասին է ով և ինչ է մտածում, բայց ես հուսով եմ, որ նրանք, ովքեր նման հայտարարություններ են անում, բավականաչափ ուժ կունենան արձագանքելու ռուս խորհրդարանականների կոչին, որը հաջորդեց այս տարվա ապրիլի 24-ին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն, առաջին հերթին ռուս խորհրդարանականները կուսումնասիրեն այն և անհրաժեշտության դեպքում հրապարակավ կմեկնաբանեն։ Ուստի մենք ձեզ ուժ ենք մաղթում պատասխան պատրաստելու համար»,- նշել է նա։

Please enter a valid URL