Search
Close this search box.

Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. Թուրքիայի ՊՆ ղեկավար

Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:

«Թուրքիան մի երկիր է, որն այլևս չի տեղավորվում իր սահմաններում: Մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում»,- ասել է նա։

Նա վստահեցրել է, որ Թուրքիան մտադիր է հնարավորություններ ստեղծել եղբայրական ժողովուրդների համար։

«Մենք պետք է բոլոր պայմանները ստեղծենք մեր եղբայրների հետ շփման համար»,- ասել է նա։

Please enter a valid URL