Search
Close this search box.

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց

Ոստիկանները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին, պատգամավոր Գառնիկ Դանիելյանին և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց:

«Մեր տեղաշարժը արգելելը լրիվ անօրինական է, մենք ականապատ դաշտ չենք պատրաստվում մտնել, մենք ուղղակի գյուղացիներին ենք ուզում տեսնել»,-ասաց Բագրատ Սրբազանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր հանել են ճանապարհին տեղադրված վրանները:

Հիշեցնենք, որ մայիսի 2–ին վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության մեծ ուժեր էին ժամանել Կիրանց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման էին ենթարկել ճանապարհը փակած տղամարդկանց, այդ թվում անչափահասների: Դրանից հետո ոստիկանությունը միայն Կիրանցի գրանցում ունեցողներին է թույլ տալիս մուտք գործել գյուղ։

Please enter a valid URL