«Լավ եմ արել, իրավական հիմքերն ունեցել եմ»,- այսպես է փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանն արձագանքել Newday.am-ի թղթակցի հարցին, թե ինչ հիմքով է ոստիկանությունն այսօր վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառել Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների նկատմամբ ու բերման ենթարկել նրանց։
«Լավ եմ անում, դրա իրավական հիմքերն ունեմ, շատ լավ եմ անում։ Որևէ բռնություն չի եղել, ամեն ինչ կատարվել է օրենքով սահմանված կարգով»,- ասել է նա։
Լրագրողի ճշտող հարցին փոխոստիկանապետը վերահաստատել է իր պատասխանը․ «Այո, լավ եմ արել, իրավական հիմքերն ունեմ, օրենքով սահմանված կարգով արվել է»։