Ժամը 17․00-ի դրությամբ էլեկտրաէներգիայի մատակարարումը Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Կիրանց գյուղում վերականգնվել էր։ Հոսանքազրկման ձևով հոգեբանական ճնշումը տեւեց մոտ 1-2 ժամ։
Հիշեցնենք՝ հոսանքազրկման մասին հայտնել էր «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը, Ֆեյսբուքյան էջում գրելով, որ Կիրանցում հոսանք չկա, ինտերնետը թույլ է, դա արվում է միտումնավոր՝ մարդկանց վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով։ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հայտնեց, որ ոստիկանական բաժանմունքներից մարդկանց ազատել են։ «Երեք ժամ պահեցին ու բաց թողեցին», — ասաց նա։