Search
Close this search box.

«Մեր իրականության մեջ ավելի սարսափելի բան կա». Նիկոլ Փաշինյան

«Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ՀՀ-ում ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Այսինքն՝ ինչ-որ անտրամաբանական ու անազնիվ կոմպրոմիսի մասին է սա խոսում: Ո՞նց կարա մարդը մի ամիս աշխատի ու ասի՝ հա, նորմալ ա»,- Կառավարության նիստի ժամանակ, «Հանրակրթության մասին օրենքի» քննարկման ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր իրականության մեջ ավելի սարսափելի բան կա. շատ տեղերում հասկանում ես, որ ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ դե տնից դուրս գան, էլի, էնքան որ տնից դուրս գան, այսինքն՝ տնից դուրս գալու դեպքն ա, որ մարդը կարա համաձայնի 25-30 հազարով աշխատի, բա երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա ա»,- նշեց վարչապետը:

Please enter a valid URL