Սույն թվականի փետրվարի 28-ին ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Շիրակի պետհամալսարանում տիրող իրավիճակի վերաբերյալ պատգամավոր Արարատ Միրզոյանի հնչեցրած հարցին ի պատասխան` ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը,բացի նրանից,որ բացահայտեց` հենց ինքն է Սահակ Մինասյանի խորհրդատուն,քանի որ վերջինիս և ԿԳ նախարարի բառապաշարը “նույնն” է,այլև, շատ մտամոլոր դեմք ընդունելով, հայտարարեց.”Համալսարանի գիտխորհրդի կողմից միաձայն ընդունված որոշումների համար նրա գործունեությունը որակել են որպես “ռեկտորի կամակատարներ”…
Որքան հասկանալի է,5 անգամ ԿԳ նախարարի պաշտոնը ստանձնած Լևոն Մկրտչյանի խորհրդով բուհում ստեղծված, այսպես կոչված, էթիկայի հանձնաժողովը մեր դեմ որպես գլխավոր խաղաթուղթ պետք է օգտագործի հենց վերը նշված արտահայտությունը…Քանի որ պարոն նախարարի հիշողությունը շատ կարճ է, ստիպված եմ վերջինիս հիշեցնել 2017 թ-ի սեպտեմբերի 27-ի մեր հանդիպումը,որի ժամանակ ռեկտորի կողմից իրականացված և մեր կողմից բարձրաձայնված հանցագործությունները ուղղակի կաթվածահար արեցին նախարարին…Իսկ երբ վերջինս իմացավ,որ այդ ԲՈԼՈՐ ՀԱԿԱՕՐԻՆԱԿԱՆ և ՀԱՆՑԱՆՔ պարունակող որոշումները հիմնականում միաձայն էին ընդունվել գիտխորհրդի կողմից, հայտարարեց.”Այդ հիմար որոշումները կբեկանվեն”…Այդպես էլ եղավ.բազմաթիվ ապօրինություններ բեկանվեցին… Այսինքն` նախարարին կարելի է ՇՊՀ գիտխորհրդի կողմից ՄԻԱՁԱՅՆ ընդունված որոշումներն անվանել “հիմար” և ոտքի վրա բեկանել դրանք,իսկ երբ մենք ենք բարձրաձայնում դրանց մասին՝դա վարկաբեկում է բուհը… Փաստորեն, ինչ կարելի է Լևոն Մկրտչյանին և նրա ընկերոջը՝կրթական գործի Կոլումբոս ռեկտորին,արգելված է մեզ… Լևոն Մկրտչյանը նաև լավ կլինի չմոռանա,թե ինչպես էր ուսանողների ներկայությամբ գիտխորհրդի կողմից հաստատված ուսումնական պլանները քարուքանդ անում և խորհուրդ տալիս նրանց դիմել դատարան…Նախարարը բացահայտ հասկացրեց բոլորին,որ այդ ուսումնական պլաններն անօրինական են…
Նախարար Լևոն Մկրտչյանը շատ վատ դերասան է…ԱԺ-ում Սահակ Մինասյանի օմբուդսմենի դերը ստանձնելը նրա մոտ շատ վատ ստացվեց…Հիմա էլ որոշել է շոու կազմակերպել ՇՊՀ-ում…Հետաքրքիր է,ինչի՞ համար…Մենք կոնկրետ բացահայտում ենք Սահակ Մինասյանի հանցանքները և անօրինականությունները…Դա ի՞նչ կապ ունի գիտխորհրդի հետ…Լ.Մկրտչյանի միակ հույսն այն է,որ Սահակ Մինասյանի գիտխորհրդի անդամները պետք է հայտարարեն,որ իրենց ռեկտորը ԼԱՎ Է անում,որ խախտում է բուհի կանոնադրությունը,ՀՀ Բարձրագույն կրթության մասին օրենքի կետերը…Լավ է արել,որ կեղծիքներով լիցենզիաներ է ստացել…Լավ է արել,որ ոչնչացրել է բուհի գրադարանային ֆոնդի կեսից ավելին…Լավ է արել,որ ստում է լրագրողներին և հանրությանը,թե որքան գումար է ծախսել անիմաստ շինարարություններ անելով…Թող ասեն…Մենք այս ամենը կտեղափոխենք այլ հարթակ…
Տեսնես նախարար Մկրտչյանը տեղյակ է,որ ՇՊՀ գիտխորհուրդն ապօրինի է,իսկ նրա որոշումներն անօրինական,քանի որ նրա ձևավորման ժամանակ ռեկտոր Սահակ Մինասյանը կոպիտ խախտել է և՛ բուհի կանոնադրությունը,և՛ համապատասխան կանոնակարգերը…Թե մեզ էլի խորհուրդ կտա` դիմել դատարան…
Գագիկ Համբարյան