Վրաստանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերի և ուժայինների կողմից բռնության կիրառումից հետո Եվրոխորհրդարանը պետք է Վրաստանին զրկի ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակից։ Նման կոչով հանդես է եկել եվրոպատգամավոր Վիոլա ֆոն Քրամոնը, գրում է Европейская правда-ն։
Նա հայտարարել է, որ Վրաստանում ցուցարարների դեմ բռնությունները պետք է հետևանքներ ունենան։
Նշենք, որ գիշերը վրացի հատուկջոկատայինները փորձել են բռնի ուժով ցրել ցուցարարներին՝ կիրառելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։