Search
Close this search box.

Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին

Մայիսի 1-ին, ժամը 10:38-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արարատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 47-րդ կմ-ին՝ Արարատ գյուղի մոտակայքում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Պ., ծնված 2000 թ․), դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կայանած «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարին (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1992 թ.), ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է։

Փրկարարները հոսանքազրկել են «Renault» մակնիշի բեռնատարը, փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, Ս. Պ.,-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Please enter a valid URL