ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ընդդիմությունն առաջարկում է, որ հայ-ադրբեջանական սահմանազատումը արվի 1993 թվականի շփման գծով։ Դե Ադրբեջանն էլ տենց կարա առաջարկի, որ սահմանազատումը արվի Ելիզավետպոլի նահանգի քարտեզով (որտեղ Սյունիքը ու Տավուշի մեծ մասը մերը չեն)։
Է, հետո՞։
Իսկ հետո կսկսենք ուժով չափել, թե ով է ճիշտ, թե ո՞ր թվականի քարտեզով պիտի անենք` 1993, թե 1918 թվականի։
Հազարավոր զոհերով պատերազմներ (որոնցում դժվար թե հաղթենք) և որոնց արդյունքում կկորցնեն մեր հիմիկվա ունեցածի զգալի մասը ու սարսափելի կախման մեջ կընկնենք «փրկիչներից»։
Այս ֆոնին հասկանո՞ւմ եք, թե ինչ լավ է, որ մեզանից ուժեղ Ադրբեջանը, ի վերջո, համաձայնվել (ու ստորագրել) է 1991 թվականի դրության վիճակին վերադառնալ։
Սա էական ձեռքերում է, որով հեչ երջանիկ չէ Ռուսաստանը, որը ուզում է երկրու երկրներին կառավարել կոնֆլիկտի միջոցով»: