Օդեսայի ուղղությամբ ռուսական հրթիռային հարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել, 32-ը՝ վիրավորվել: Հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Ինչպես հայտնում են տեղի իշխանությունները, զոհվել է չորս մարդ, ևս մեկը մահացել է ինսուլտից: Վիրավորվել է 32 տեղացի, այդ թվում՝ ուկրաինացի հայտնի քաղաքական գործիչ Սերգեյ Կիվալովը:
Վիրավորներից 25–ը գտնվում է հիվանդանոցներում, նրանց թվում կա երկու երեխա և մեկ հղի կին:
Ըստ BBC-ի՝ տեղական իշխանությունները հայտնել են, որ հարվածը հասցվել է բալիստիկ հրթիռով, որը, նախնական տվյալներով, «հագեցված» է եղել կասետային զինամթերքով: