Կոլումբիայի Բոլիվար նահանգում Մի-17 ուղղաթիռ է կործանվել։ Կոլումբիայի բանակը հայտնել է, որ զոհվել է 9 զինվորական։
«Այսօր խորը ցավով ենք սգում Արենալ մունիցիպալիտետում ավիավթարի հետևանքով Մի-17 EJC3395-ի անձնակազմի և նրա ուղևորների մահը»,-РИА Новости-ն մեջբերում է կոլումբիական բանակի տարածած հաղորդագրությունը։
Նշվում է, որ ուղղաթիռում եղել է 6 սպա և 3 զինվոր։
Ուղղաթիռի կործանման պատճառների մասին դեռ ոչինչ հայտնի չէ։