Search
Close this search box.

«Ինձ պիտակավորելով՝ փորձում են վարկաբեկել այս շարժումը. թույլ չենք տալու»․ Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, պատասխանելով իրեն վերագրվող պիտակավորումներին, մասնավորապես՝ այլ երկրի շահերը ներկայացնելու և Ռուսաստանի գործակալ լինելու մեղադրանքներին, ասել է․ «Այդ պիտակավորումներն ինձ անձնապես չեն խանգարում, նրանց նպատակն է, ինձ և շարժման հետ ասոցացվող մարդկանց պիտակավորելով, վարկաբեկել այս շարժումը։ Մենք դա թույլ չենք տալու, այդ մարդիկ անպատասխան չեն մնալու։ Մեր երկրում չի կարող լինել մարդ, որը որևէ վերագրում, անպատասխանատու հայտարարություն կանի և կմնա անպատասխան»,- նշել է Բագրատ Սրբազանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր այս օրերին սեփական նախաձեռնությամբ իրենց անհամաձայնությունն են հայտնում սահմանազատման գործընթացի դեմ։

Please enter a valid URL