Search
Close this search box.

Փաշինյանի հետ խոսելուց հետո Բլինքենը զանգահարել է Ալիևին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում երախտագիտություն է հայտնել նրան, որ համաձայնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն անել 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի համաձայն:

Դա, ըստ պետքարտուղարի, երկու երկրների միջև կապահովի «կայուն և արժանապատիվ խաղաղություն»։ Այս մասին ասվում է Պետքարտուղարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Բլինքենը նախագահ Ալիևին կոչ է արել շարունակել երկխոսությունը Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշվինյանի հետ՝ վերահաստատելով ԱՄՆ-ի պատրաստակամությունը աջակցելու այդ ջանքերին։ Բացի այդ, ամերիկացի դիվանագետը կրկին կոչ է արել Ադրբեջանին կատարել մարդու իրավունքների միջազգային պարտավորությունները և ազատ արձակել անհիմն ձերբակալվածներին:

Հիշեցնենք, որ երեկ պետքարտուղարը զրուցել էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելով Տավուշի մարզում սահմանազատման գործընթացը։

Please enter a valid URL