Search
Close this search box.

Թռուցիկներով պատված բեռնատարը փակել է ճանապարհը. Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը ոտքի կանգնելու կոչով հերթական ակցիան է իրականացրել

Այսօր վաղ առավոտյան Միհրան Պողոսյանի գլխավորած «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը սթափվելու և ոտքի կանգնելու կոչով հերթական ակցիան է իրականացրել։
Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է եղել։ Թռուցիկներով պատված բեռնատարը փակել է ճանապարհը։
Հիշեցնենք՝ «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

Please enter a valid URL