Search
Close this search box.

Բաղրամյան 26-ը չի լինի նախագահի նստավայր. Արմեն Սարգսյանի նստավայրը մասնավորեցման ցանկում է

ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնական շրջանառության մեջ է դրել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այն տեղադրվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական «e-draft.am» կայքում:

Օրենքի նախագծի համաձայն՝ նախագահական նստավայրի հասցեն Մաշտոցի պողոտա 47-ն է: Այս հասցեում այժմ տեղակայված է Կառավարության ընդունելությունների տունը, որը մասնավորեցման ցանկում էր:

Please enter a valid URL