Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կարմիր բերետավորները Կիրանցում դшժшն ծեծnւմ էին երեխաներին»․ Մենուա Սողոմոնյան

«Մեր երկիրը կտոր առ կտոր ծախվում է, հանձնվում է։ Դա թույլ չտալու համար, նաև հաջակցություն տավուշցի մեր քույրերի ու եղբայրների, կիրանցի էն երեխաների, որոնց երեկ կարմիր բերետավորները դաժան ծեծի էին ենթարկել, աղջիկ երեխեքի փորներին խփում էին։ Մեր պահանջն է՝ դադարեցնել սահմանազատման ու սահմանագծման գործընթացները, մինչև համապատասխան ընթացակարգով չլինի խաղաղություն, չլինի սահմանազատման ու սահմանագծման փաստաթուղթ՝ վավերացված ԱԺ կողմից, պետք է շարունակենք մեր պայքարը»,- այսօրվա ակցիայի ժամանակ ասաց «ՀայաՔվե» նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «ՀայաՔվե»-ի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբեդ գյուղի հատվածում։

Please enter a valid URL