Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսել է ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը՝ ԱՄՆ մուտքի վիզաների հետ կապված խարդախության գործի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանատունը պատրաստակամություն է հայտնել աջակցել Դինա Ակոպովնային պատասխանատվության ենթարկելուն ուղղված ջանքերին:
Նազենի Հովհաննիսյանը մասնավորապես գրել է. «Գետինը բացվեր, մտնեինք մեջը, ամոթից և անճարակությունից։ Եվ ջղայնությունից: Տեսնես նմանները գոնե գիտակցու՞մ են իրենց մեղքի, տհասության ու հանցագործության աստիճանը…»։