Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը «մարտադաշտից» փախավ, նա հրաժարական կտա՞. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ՝ ապրիլի 26-ին Կիրանց գյուղում բնակիչների արդար, հայրենանվեր պայքարի բովում հայտնված, բնակիչներին համոզել փորձած Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը որպես մարզպետ պաշտոնավարման եռամյա շրջանում 2-րդ անգամ «փախավ մարտադաշտից», թեև իր «դուխը պետք է հերիքեր», քանի որ որպես թիկնապահ հերթական անգամ իր հետ Կիրանց էր տարել Դիլիջանի «արու» համայնքապետ Դավիթ Սարգսյանին։ Հայկ Ղալումյանն առաջին անգամ փախել է 2021թ․ դեկտեմբերի 5-ին՝ Նոյեմբերյան համայնքի ավագանու ընտրությունների օրը, Հաղթանակ գյուղի ընտրական տեղամասի շենքի մոտից ուղիղ եթերում քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Անանյանի կողմից նկարահանումից ճողոպրելով։ Նիկոլ Փաշ՛ինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշումներով 2019թ․ սեպտեմբերին Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար , 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումանի համար եկել է դժվար որոշում կայացնելու ժամը՝ կամ նա մինչև վերջ մնում է Նիկոլ Փաշինյանի կողքին,մնում է մարզպետի պաշտոնում, Փաշինյանի հետ բաժանում է Ադրբեջանին բազում անգամ ոչնչի դիմաց տարածքներ հանձնելու, նոր կապիտուլյացիաների համար պատասխանատվությունը, կամ՝ պաշտոնից հրաժարական է տալիս։ Անհայտ պատճառով ժամկետային ծառայության չանցած, ազատամարտին չմասնակցած, 2020թ հոկտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանի կոչով «Իջևան» ջոկատ կազմավորած, մեկ շաբաթ անտառներում մարզված, սակայն դրանից հետո Արցախ կամ Տավուշի սահմանագոտի չմեկնած, սակայն դրա համար ջոկատի անդամներով մի քանի աշխատավարձեր ստացած Հայկ Ղալումյանին հաջորդ իշխանության օրոք հարցեր են տրվելու իր մարզպետության օրոք մարզին հատկացված ֆինանսական միջոցների ոչ արդյունավետ ծախսման, վերջին 6 տարում Ղալումյանների ընտանիքի հարստացման և շատ այլ բաների մասին: Իջևանում ասում են՝ Ղալումյանները փող շատ են սիրում։ Ուստի կարծում եմ, որ Հայկ Ղալումյանը կշարունակի մնալ մարզպետի պաշտոնում, իր սանիկ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ կշարունակի իրականացնել խաղաղության սին խոստումների դիմաց, սահմանազատման անվան տակ Տավուշից հողեր հանձնելու, 30 տարի ամրացված պաշտպանական բնագծերը փլուզելու քաղաքականությունը։

Please enter a valid URL