Search
Close this search box.

«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». ՊԵԿ-ի մեկ տասնյակից ավելի աշխատակիցներ մտել են Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ որևէ առնչություն ունեցող կազմակերպություններ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին մի քանի օրերին անհնազանդության ակցիաներ են ոչ միայն Տավուշում, այլև հանրապետության այլ բնակավայրերում: Փակվում են միջպետական ճանապարհներ, իրականացվում են այլ միջոցառումներ: Ինչպես երևում է, սա լրջորեն անհանգստացրել է Նիկոլ Փաշինյանին, որը նորից ժողովրդի դեմ է հանել ողջ իրավապահ համակարգը և ոչ միայն: Բացի ճանապարհ փակողների նկատմամբ «կմճտող» ոստիկանների կողմից իրականացվող բիրտ գործողություններից, կիրառվում են հնարավոր բոլոր «գործիքները»:

Նախ՝ երեկ առավոտից Երևան մտնող ճանապարհին ոստիկանները կանգնեցրել էին բազմաթիվ բեռնատարներ՝ խոչընդոտելով նրանց մուտքը մայրաքաղաք: Երկրորդ՝ մեր տեղեկություններով, հանձնարարական է տրված հնարավորինս շատ քրեական վարույթներ նախաձեռնել՝ մյուսների «աչքը վախեցնելու» համար: Այդ թվում՝ Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կատարված միջադեպի մասնակիցների նկատմամբ ուզում են «իրավական» գործընթաց իրականացնել:

Երեկ տեղեկություն ստացվեց, որ ՊԵԿ-ի մեկ տասնյակից ավելի աշխատակիցներ մտել են «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ որևէ առնչություն ունեցող կազմակերպություններ: Մի խոսքով, ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել»: Մեր տեղեկություններով, վերը նշվածը «միայն ծաղիկներն» են:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL