ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Ըստ հավաստի աղբյուրների՝ այս պահին իշխանությունները պարեկային ոստիկանությանը հանձնարարել են ստուգել Երևան մտնող բոլոր բեռնատարները՝ հատկապես քար, ավազ տեղափոխողները, և արգելել նրանց մուտքը մայրաքաղաք:
Ակնհայտ է՝ Նիկոլը վախում ա, որ մեքենաների բեռը մի տեղ ճանապարհ կփակի: Մեքենաներն առանց որևէ հոդաբաշխ բացատրության ուղղակի կանգնում են ճանապարհների ոչ երթևեկելի հատվածում և սպասում:
Սրանք էս են:
Ռեժիմը խուճապի մեջ է»:
Ի դեպ, Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան: