Search
Close this search box.

Սուրեն Պետրոսյանի հարցաքննությունը բավականին երկար է տևել. ինչ սպասել վաղը

ArmLife.am-ի հետ զրույցում փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ ինքն անձամբ չի մասնակցել Սուրեն Պետրոսյանի հարցաքննությանը, մասնակցել են իր գործընկեր փաստաբաններ Վարազդատ Հարությունյանը, Վարդան Այվազյանը. «Բավականին երկար հարցաքննություն է տեղի ունեցել՝ ձերբակալվածի կարգավիճակով, որտեղ հիմնավորվել է, որ Սուրեն Պետրոսյանը չէր կարող կատարած լիներ այն արարքները, որոնց կատարման մեջ նա կասկածվում է»-տեղեկացրեց Ռուբեն Մելիքյանը:

Ըստ նրա՝ այս պահի դրությամբ մեղադրանք չկա. «Սուրեն Պետրոսյանի նկատմամբ ձերբակալությունից հետո մեղադրանք չի առաջադրվել, Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել է Ձերբակալվածների պահման վայր, վաղը ժամը 18.40 լրանում է նրա ձերբակալման՝ օրենքով սահմանված 72 ժամը, բայց օրենքը նաև սահմանում է, որ եթե կալանքի միջնորդություն է լինում, ապա գործը պետք է դատարան ներկայացվի 60 ժամվա ընթացքում, այսինքն վաղը՝ աշխատանքային օրվա սկիզբին»-ընդգծեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Տավուշում՝ Բագրատաշեն-Նոյեմբերյան ճանապարհից, ոստիկանների կողմից բերման է ենթարկվել քաղաագետ, քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը:

Please enter a valid URL