Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հաղորդմամբ, ոստիկանները բերման են ենթարկել Չարենցի փողոցը փակած մասնակիցներից յոթ հոգու։ Կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանները փորձում բերման ենթարկել նաև «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանին։
Այստեղ է նաև ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, որ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների, այդ թվում կանանց նկատմամբ։