Search
Close this search box.

«Այսպես ասած՝ «ջենթլմենական» համաձայնություն էր ձեռք բերվել ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգելու շուրջ»․ Զախարովա

Այդ թեզերը պարբերաբար հայտնվում են Հայաստանի տեղեկատվական դաշտում, անխղճորեն խեղաթյուրում են Ռուսաստանի նախագահի խոսքերը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է Մոսկվան մեկնաբանում հայկական լրատվամիջոցների տեղեկությունները, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս 2020թ․ Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս։

«2020թ․ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն ընդունեցին հայտարարություն՝ ԼՂ-ում հրադադարի և ռազմական բոլոր գործողությունների դադարեցման շուրջ։ Այսպես ասած՝ «ջենթլմենական» համաձայնություն ձեռք բերվեց՝ ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգելու շուրջ։ Մեջբերեմ ՌԴ նախագահի հայտարարությունը, որը նա արել է 2020թ․ նոյեմբերի 17-ին․ «Ոչ ոք, նույնիսկ Հայաստանը, չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Միջազգային իրավունքի տեսանկյունից սա նշանակում է, որ Ադրբեջանը վերադարձրել է այն տարածքները, որոնք ինքը և ամբողջ միջազգային հանրությունը համարում էին Ադրբեջանի տարածք: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշված չէ։ Մենք պահպանում ենք ստատոս քվոն»։ Հայկական լրատվամիջոցներում տարածվող ֆեյքերը նպատակ ունեն շփոթեցնելու հայ և միջազգային հանրությանը, իսկ փաստն այն է, որ 2022թ․ հոկտեմբերին ԵՄ հովանու ներքո Պրահայում անցկացված գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի ղեկավարությունը ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս»,- ասել է Զախարովան։

Please enter a valid URL