Ես անկեղծ շատ ուրախ եմ, որ հասել ենք նրան, որ սյուներ ենք տեղադրում և սահման ենք ֆիքսում: Այս մասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Սահմանը ֆիքսվում է ոչ միայն հայկական կողմի համար, այլև՝ ադրբեջանական կողմի համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Սիմոնյանը վստահեցնում է՝ ՀՀ սահմանից որևէ միլիմետր քննարկման ենթակա չէ։
«Ով ինտերնետ մուտք ունի՝ որոշում է, որ ասի՝ հանձնում են։ Որ գնաս ու վզից բռնես, ասես՝ արի, հասկանանք՝ այդ ի՞նչն են հանձնում, հլը մատով ցույց տուր, սկսում է հեքիաթներ պատմել։ ՀՀ տարածքից որևիցե մեկը որևէ բան չի հանձնում, որտեղ մենք ենք առաջ՝ մենք ենք հետ քաշվում, որտեղ Ադրբեջանն է առաջ՝ Ադրբեջանն է հետ քաշվում»,- նշել է նա։
ԱԺ նախագահի խոսքով՝ հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է։
«Երբ դու այդ գծի վրա հավանական հարձակվողի կողմից հարցեր ու սակարկումներ չես ունենում, ֆիքսում ես ու ասում՝ այստեղ դու ես, այստեղ՝ ես, անցնում ես առաջ։ Սա էլ ավելի պաշտպանված է դառնում»,- մանրամասնել է Ալեն Սիմոնյանը։