Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պшյթեցրել են

Ապրիլի 23-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի գերեզմանում տեղի ունեցած պայթյունից «ԱրմԼուր»-ը մանրամասներ է հայտնել։ Ըստ լրատվականին հասած տեղեկությունների՝ քաղաքացին փորձել է պայթուցիկը տեղադրել 7 տարի առաջ սպանված Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանին, սակայն տեղադրելու ժամանակ ականը պայթել է և նա մահացել է։
Այս դեպքից ժամեր հետո Նորատուսի տներից մեկում լսվել է կրակոց։ Ինքնասպան է եղել փոխմարզպետի որդու ապանության համար Մարտունի-Սևան ճանապարհին սպանված Գուրգեն Հակոբյանի հայրը՝ Բ. Հակոբյանը։
Իրավապահների մոտ վարկած է քննվում, որ տարիներ առաջ այս երկու սպանությունների համար ընտանիքների թշնամությունը դեռ շարունակվում է և միգուցե ինքնասպան եղած Հակոբյանն է կազմակերպել Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանի պայթյունը։ Ի դեպ, ըստ լուրերի, գերեզմանում պայթյունի սարքը տեղադրելու ժամանակ պայթյունից մահացած անձը ինքնասպան եղած Բ․ Հակոբյանի վարորդն է եղել:
Մանրամասները՝ տեսանյութում։

 

Please enter a valid URL