ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց ՀՀ նախագահի ընտրության արդյունքները:
105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավորը: Կողմ է քվեարկել 90, դեմ՝ 10 պատգամավոր, անվավեր է համարվել 1 քվեաթերթիկ:
Հետաքրքիր է, որ դեմ քվեները 10-ն են, քանի որ միայն ԵԼՔ-ն էր հայտարարել նման կերպ քվեարկելու մասին, իսկ ԵԼՔ-ի պատգամավորների թիվը 9 է: Ուրեմն ով էր այն անհնազանդ մեկը, որ դեմ է գնացել Սերժ Սարգսյանին ու Գագիկ Ծառուկյանին: