ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ շատ ասելիք չկա. «Արշակ Սրբազանը երեկ իր ելույթով ամեն ինչ ասել է, այդ ելույթը կարելի է մի քանի անգամ լսել ու հետևություններ անել: Եվ միայն մի բան կարող եմ ասել` հող հանձողները և ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու»: