Search
Close this search box.

Տավուշում բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել՝ բացի Սուրեն Պետրոսյանից․Երբվանից էր իշխանությունը թիրախավորել Սուրեն Պետրոսյանին

Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքող բազմաթիվ քաղաքացիների, բիրտ ուժի կիրառմամբ, ժամեր առաջ բերման էին ենթարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։

Բոլոր ձերբակալվածները ազատ են արձակվել, սակայն քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին հրաժարվել են ազատ արձակել։

Սուրեն Պետրոսյանը մեկ ամսից ավել բնակություն էր հաստատել Ոսկեպարում, տավուշցիների հետ թույլ չտալու իշխանության՝ տարածքների միակողմանի հանձնմանը։ Հենց այդ պատճառով էլ Սուրեն Պետրոսյանը թիրախավորվել էր իշխանության կողմից։

Նույնիսկ Ոսկեպարում մարդկանց հետ հանդիպման օրը Փաշինյանի անվտանգությունը թույլ չէր տվել Սուրեն Պետրոսյանին մտնել հանդիպման, անձամբ Պետրոսյանին ասելով որ, արարողակարգից հրահանգ կա հենց Սուրեն Պետրոսյանին թույլ չտալ մտնել հանդիպման։

Please enter a valid URL