Ոսկեպար-Կիրանց հատվածում իրավիճակը գերլարված է, արդեն մի քանի օր փողոցը փակած քաղաքացիներին ծեծելով ու նվաստացնելով տանում են անհայտ ուղղությամբ: Ոստիկանությունն առանձնակի ագրեսիվություն ու վայրագություն է դրսևորում: Մարդկանց գույքն են փչացնում:
Բագրատ Սրբազանն էլ հայտնեց, որ իրեն էլ են փորձել հրմշտելով տանել, սակայն չեն հաջողել: