Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այս պահին Բաքուն ավելի մոտ է Երևանի հետ խաղաղությանը, քան երբևէ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Երկու կողմերն էլ այժմ ընդհանուր պատկերացում ունեն, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը: Մենք պարզապես պետք է ավարտին հասցնենք դետալները։ Բայց, իհարկե, երկու կողմերին էլ ժամանակ է պետք»,- ասել է Ալիևը։