Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոսկեպարը երևի կմնա անկլավ. գյուղի ղեկավարը պատմել է երեկվա հանդիպման մասին

Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը չի բացառել, որ իրենց համայնքը կմնա անկլավ։ Այդ մասին այսօր ասել է նա լրագրողների հետ զրույցում։

Նա նշեց, որ հանդիպմանը տեսել և զգացել են, որ այն ինչ կատարվում է, նախօրոք ասված է, նոր բան չէր ավելանալու։

«Կոնկրետ Ոսկեպարի մասով ականազերծման աշխատանքներն արդեն գնում են , այսօր էլ երևի կավարտեն։ Մնացածը, որտեղ վիճելի տարածքներ են, մեզ ասացին, որ դրանք հետո են անելու, անկլավը` ևս։ Ասացին` հանրաքվեի արդյունքում պետք է որոշվի, մի բան, որը 90 տոկոսով կախված է լինելու Ադրբեջանից, կցանկանա՞ արդյոք հանրաքվե անի, թե՞ ոչ։ Սահմանազատումը լինելու է, վերջում լուծվելու է վիճելի տարածքների հարցը։ Կարճ ասած՝ Ոսկեպարը կմնա ձեր պատկերացրած անկլավ»,–ասաց Աղբալյանը։

Նա ընդգծեց, որ ոսկեպարցիներն իրենց դիրքորոշումը հայտնել են և սահմանազատման հանձնաժողովից դուրս են եկել։
Աղբալյանն ավելացրեց, որ բնակիչների հետ խորհրդակցելու է, և իրենց առաջիկա անելիքները կհանրայնացնեն։

 

Please enter a valid URL