Ոսկեպարում Հայաստանի դրոշը Ադրբեջանի դրոշով փախարինելու մասին լուրը սուտ է։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
«Ոսկեպարը եղել է ու կլինի ՀՀ տարածքային ամբողջականության մաս։ Ակնհայտ կեղծիքով փորձ է արվում հանրային տրամադրություններ կառավարել ու քաղաքական դիվիդենտներ շահել։
Ցավում եմ, որ սքեմ կրող որոշ եկեղեցականներ ակնհայտ կեղծիքով քաղաքական քարոզչությամբ են զբաղված»,- գրել է նա։