Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել կողմնորոշվել առկա իրողությունների վրա՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համար:
«Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում։ Ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողությունները, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից։ Հիմա Փաշինյանը դա էլ է հասկանում։ Այժմ ժամանակն է իրատեսական հիմքի վրա ստեղծել նոր ճանապարհային քարտեզներ: Ես հույս ունեմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ իրեն ձգել է Սփյուռքը, և կընտրի նոր սկիզբների ուղին պայծառ ապագայի համար», — Իրաքից վերադառնալուց հետո ասել է նախագահն իրեն ուղեկցող լրագրողներին: Նրա խոսքը մեջբերում է Anadolu գործակալությունը։