Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շատ վատ է անում, որ տալիս է, պատրաստ եմ պայքարել. Օնիկ Գասպարյանը՝ Տավուշի դեպքերի մասին

Վատ ա անում: Այսօր՝ ապրիլի 22-ին, դատարանից դուրս գալիս հայտարարեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը՝ անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հայրենիքի՝ Տավուշի սահմաններում հանում է ականները:

Հարցին՝ ինքը կպայքարի՞ տավուշցիների հետ միասին այդ գործընթացի դեմ, նա կարճ պատասխանեց. «Այո» եւ նստեց մեքենան:

Նշենք, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն այսօր եղել է Հակակոռուպցիոն դատարանում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների գործով հակակոռուպցիոն դատարան հարցաքննության է հրավիրվելու նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը:

Նա նախաքննության ընթացքում այս քրեական գործով հարցաքննվել եւ ցուցմունք է տվել, ուստի դատարանը հարցաքննության է հրավիրելու նաեւ նրան: Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների գործով հակակոռուպցիոն դատարանում տեւական ժամանակ է հարցաքննվում են անհետ կորած կամ զոհված զինծառայողների ծնողները. իսկ այդ գործով մեղադրյալներ են ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, եւ զորամասի այլ պաշտոնյաներ։ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասով:

Please enter a valid URL