Search
Close this search box.

«Մարտական եղբայրություն» միաբանության անդամներից մի քանիսը երեկ բերմшն են ենթшրկվել

«Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Մասիս Շիրոյանին, Արման Պետրոսյանին, Գոռ Ասատրյանին, Հենրիկ Մկրտչյանին, Արամայիս Աղաբեկյանին ոստիկանները երեկ երեկոյան բերման են ենթարկել Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք: Այս մասին տեղեկանում ենք «Մարտական եղբայրություն» միաբանության Տելեգրամ ալիքից։

«Իշխանությունը շարունակում է «ամեն գնով» խաղաղության հասնելու իր զազրելի ծրագիրը»,-նշված է միաբանության հայտարարության մեջ։

Դրանից քիչ անց բերման են ենթարկվել նաև «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Հրանտ Տեր-Աբրահամյանն և Հովսեփ Ղազարյանը, որոնք տեղափոխվել են Իջևանի ոստիկանության բաժանմունք:

Ինչպես տեղեկանում ենք «Մարտական եղբայրության» ֆեյսբուքյան էջից, միաբանության անդամները բերման են ենթարկվել Բագրատաշեն տանող ճանապարհին տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ։ Նշվում է, որ բախումներ են սկսվել այն բանից հետո, երբ Տավուշի ԵԿՄ նախագահ Յուրա Խաչատրյանը մեքենան վարել է ճանապարհը փակած քաղաքացիների վրա։

Ավելի ուշ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որ լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգի տվյալներով` ձերբակալվել են «Մարտական եղբայրություն» միաբանության անդամները:

«Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը՝ մարզային ստորաբաժանման ղեկավարի գլխավորությամբ, այս պահին գտնվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում»,- նշված է հաղորդագրությունում։

Please enter a valid URL