Արդեն տեղեկացրել էինք, թե ինչ է կատարվում Գյումրու քաղաքապետարանի շենքի առջև։ Քաղաքացին ինքնատիպ բողոքի ակցիա էր նախաձեռնել, մեքենան կայանել է քաղաքապետարան բարձրացող աստիճաններին, պահանջում էր քաղաքապետին, քանի որ նրա հետ չլուծված հարցեր ուներ։
Ուշագրավ է, որ քաղաքացին ակցիան նախաձեռնել էր ոչ աշխատանքային՝ կիրակի օրը, եւ քաղաքապետարանում որևէ պաշտոնյա չկար։ Ինչպես արդեն նշել էինք, քաղաքացու բողոքն անձնական էր, հողհատկացման հետ կապված, նա քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկի եղբայրն է։ Դժգոհ էր, որ իր ցանկությամբ, ուզած տեղում իրեն հող չեն հատկացրել։
Ոստիկանների բանակցության արդյունքում նրան տեղափոխեցին ոստիկանության բաժանմունք՝ պարզելու ինքնությունը։ Մեր տեղեկություններով, քաղաքացին Գյումրու համայնքապետարանի ՀԲԸ-ի ղեկավար Արտակ Ոսկանյանի եղբայրն է։