Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ ՀՀ ԶՈւ-ն փորձում էր ականազերծման աշխատանքներ տանել Ոսկեպարի Աստվածածին եկեղեցու հարակից տարածքներում, գյուղի բնակիչները խոչընդոտել են

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ քիչ առաջ ՀՀ ԶՈւ-ն փորձում էր ականազերծման աշխատանքներ տանել գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքներում։

Նա նշեց, որ այդ աշխատանքները գյուղի բնակիչները խոչընդոտել են և թույլ չեն տվել իրականացնել։

«Այստեղից պարզ երևում է, որ իշխանությունը կրկին խաբել է և սա մեծագույն կեղծիք է, թե կան պայմանավորվածություններ, սահմանն այստեղով չի անցնելու, որովհետև հստակ երևում է, որ միակողմանի հանձնման գործընթացը շարունակվում է, հակառակ դեպքում որևիցե պատճառ չէր լինի որ Ոսկեպարի եկեղեցու շրջակա հատվածը փորձեին ականազերծել»,- նշեց նա։

Please enter a valid URL