ԱՄՆ-ն «պատասխան կտա» ռուսական գույքի բռնագրավման որոշման համար, Մոսկվան «առանց ժամկետային սահմանափակման միջոցներ կձեռնարկի իր շահերին համապատասխան»։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսական ակտիվների բռնագրավումը վնաս կհասցնի Միացյալ Նահանգների հեղինակությանը և կվախեցնի ներդրողներին այս երկրում»,- հավելել է նա։
Պեսկովի խոսքով՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու որոշումը սպասելի էր և կանխատեսելի։
«Սա ավելի կհարստացնի Ամերիկայի Միացյալ Նահանգները և ավելի կկործանի Ուկրաինան՝ պատճառ դառնալով, որ ավելի շատ ուկրաինացիներ մահանան Կիևի ռեժիմի մեղքով»,- վստահ է Կրեմլի ներկայացուցիչը։