Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը դարձավ Դոհայում ընթացող Աշխարհի գավաթի խաղարկության հաղթող` հենացատկ վարժությունում։
Դավթյանը վաստակել է 15,166 միավոր և հաղթող ճանաչվել մրցաշարում։ Դավթյանն ավելի վաղ նվաճել էր 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը։
Երեկ Վահագն Դավթյանը հաղթող ճանաչվեց Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի օղակների վարժությունում: Այս հաղթանակի շնորհիվ նա նաև Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց:
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: