Ոստիկանները բացել են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը, որը վաղ առավոտից փակել էին տավուշցիները։ Ցուցարարներից ոմանք համաձայնել են հեռացնել իրենց մեքենաները, քանի որ երկուշաբթի օրը նրանց խոստացել են հանդիպում փոխվարչապետի հետ, ով կպատասխանի նրանց բոլոր հարցերին։
Նշվում է՝ մեքենաներ են եղել, որոնց վարորդներին չի հաջողվել գտնել։ Ոստիկանները փորձել են բռնի ուժով տեղափոխել նրանց, սակայն չի հաջողվել։