Search
Close this search box.

Կիրանցի 96-ամյա տատը ճանապարհ է փակել և պատրաստվում է գիշերել այստեղ

Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարված: «Եթե սպասեցինք երկուշաբթիին, սրանից վատ ա լինելու: Եթե մենք մի անգամ էլ ենք խաբվում, ուրեմն ինչքան խաբվել ենք, մեզ տեղին ա եղել: Կնիկարմատ ենք, գիշերը ձեզ հետ մնալու ենք, այս ասֆալտի վրա էլ քնում ենք»,- հայտարարեցին տավուշցի կանայք:

Նրանցից մեկն էլ` 96-ամյա տարեց կին, նստեց ասֆալտին ու հայտարարեց, որ ինչքան համբերել ու հող ենք տվել, բավական է: Հարցին` նրա տունն էլ է մնալու սահմանագծումից այն կողմ, պատասխանեց. «Չէ, բայց ի՞նչ կապ ունի»:

Կիրանցի 96-ամյա տատը նշեց, որ պատրաստ է գիշերել ճանապարհին:

Please enter a valid URL