Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա». ինչ է հայտարարել նախարար Վահե Ղազարյանը՝ Տավուշում

Տավուշի մարզի Կիրանց գյուղ է ժամանել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:

Հիշեցնենք՝ գյուղացիները փակել են ճանապարհը եւ հրաժարվում են բացել այն: Նրանք նշում են, որ վտանգված է իրենց գյուղը, իրենց ճանապարհը, պահանջում են գործընթացի կասեցում։

«Սա մեր հողն է։ Մենք ուզում ենք մեր գյուղը, մեր հողը։ Ժողովուրդը խաբվել է, էլ ոչ մեկի չի ուզում լսել»,-ասում են գյուղացիները։

Վահե Ղազարյանը նշեց. «Տավուշի մարզպետը ինչ ասել է, ճիշտ է ասել: Ընդհուպ, որ երեկ մարզպետը եկել է անվտանգության խորհրդի նիստին, ճիշտ է ասում, ձեզ մտահոգող բոլոր հարցերը բարձրացված են: Մարզպետը նաեւ ասել է, որ մարդիկ պետք է ներկա լինեն այդ սահմանազատման աշխատանքներին: Ձեր հետեւից ոչ մի բան չի լինելու»,-ասաց նա:

«Հայկական պետականության համար» կոորդինացնող շտաբի ղեկավար Սուրեն Պետրոսյանը հարցրեց, թե արդյոք կիրանցիները պետք է որոշեն, թե որտեղով անցնի սահմանը, ՆԳ նախարարն արձագանքեց. «Մարդիկ բան չիմանալով, գալիս կողքից խառնում են մարդկանց: Ես եկել եմ Կիրանցի ժողովրդի հետ խոսելու: Ես եկել եմ ասեմ՝ ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետեւից սեւ գործ անող չկա, սաղ ամեն ինչից տեղյակ եք լինելու»:

Please enter a valid URL