Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ադրբեջանական մամուլը գրում է, որ հաջորդ փուլում «կքննարկվեն» անկլավները: Ընդ որում, ադրբեջանական կողմը պատրաստվում է Արծվաշենի պատկանելիության վերաբերյալ իրավական ապացույցներ ներկայացնել:
Հաշվի առնելով պաշտոնական Երևանի «դիրքորոշումը» (դիրքորոշման բացակայությունը), ինչպես նաև հայազգի բնակչության պահվածքը, կարծում եմ, որ Ադրբեջանին կհաջողվի ապացուցել ոչ միայն Արծվաշենի` Ադրբեջանին պատկանելիության վերաբերյալ ֆիկցիան, այլև այն, որ մեր մոլորակը սկավառակի տեսք ունի, գտնվում է չորս փղերի մեջքին, որոնք կանգնած են հսկայական կրիայի վրա: Մեծ է հավանականությունը, որ Փաշինյան Նիկոլը դեմ չլինի նաև այդ պնդմանը:
Հետևեք իրադարձությունների զարգացմանը և իրազեկված եղեք: