ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, որ ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն։
Նրա խոսքով՝ ռուսական հենակետերը Տավուշի մարզում հայտնվել են մեկ իրադրությունից ելնելով, իսկ հիմա այդ իրադրության էական փոփոխություն է տեղի ունենում։ Ըստ նրա՝ սահմանը հանձնվելու է սահմանապահներին։
«Ըստ էության՝ առաջնագիծ չունենք, ունենք սահման»,-ասաց Փաշինյանը։
Տավուշում սահմանազատման գործընթացից հետո, վարչապետը համոզված է՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները կկարողանան փոխգործակցել։