Ռուսական բանակն առավոտյան հրթիռակոծել է Օդեսան, վնասվել են մի շարք ենթակառուցվածքներ, այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները։
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։ Նշվում է, որ գիշերը ՀՕՊ-ը Կրիվոյ Ռոգի, Նիկոլաևի և Օդեսայի շրջաններում ոչնչացրել է հակառակորդի 3 հետախուզական ԱԹՍ։