Տավուշում գիշերն իրավիճակը լարված է եղել․ հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։
Մարդիկ են հավաքվել Բաղանիսից, Ոսկեպարից, Կիրանցից, Բարեկամավանից, Կոթիից, Դիլիջանից, Իջևանից և Տավուշի այլ բնակավայրերից։
«Հավաքվածները պնդում են, որ միակողմանի զիջումներով ՀՀ և ԱՀ սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է։
Առանց սահմանազատման և սահմանագծման սկզբունքների շուրջ վերջնական և համալիր համաձայնության ու փոխադարձության սկզբունքի պահպանման` հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից։
Պահանջում են․ զահմանազատումը և սահմանագծումը պետք է լինի համալիր, փաթեթային՝ որոշակի սահմանված սկզբունքներով՝ ՀՀ օրենքների և միջազգային պայմանագրերի համաձայն։
Միջպետական ճանապարհը փակողները պնդում են՝ զիջելու տեղ չունենք, կմնանք որքան որ պահանջվի», — նշված է Տավուշը հանուն հայրենիքի ֆեյսբուքյան էջում։